Հյուրանոցը տարբերվում է իր առանձնացված տարացքով, ունի հրաշալի պարտեզ և այգի, իր բնական ծաղկանոցներով,
վարդանոցներով:
Այգում դեկորատիվ ծառերից
բացի կան ղարաբաղյան թթենու, սև ու սպիտակ թզենու, հոնի, ընկուզենու, խնձորի, խաղողի,
խուրմայի (կարալյոկի) և այլ մրգատու ծառեր, նաև աճում է վայրի մոշ, մասուր, սեզնը...:
Այս մրգերը լրիվությամբ վայելում են հյուրերը՝ անմիջապէս ծառերից, թփերից:
Այգու կենտրոնում գտնվում է բացօթյա սրճարանը:
Ծառերի տակ ծաղիկներով շրջապատված նստարաններ՝ առանձնանալու և անհատական հանգստի համար:
Տարվա տաք եղանակին նախաճաշը, հյուրերի ցանկությամբ, տրվում է բացօթյա, այգու սրճարանում, կամ անմիջապես ծառերի տակ:
Մեր մոտ ամեն ինչ բնական է ՝ օգտագործված շինանյութերից մինչև հյուրանոցի
խոհանոցում պատրաստվող ուտելիքը: Լվացքը-սպիտակեղենը չորացվում է նույնպես
բնական ՝ բացօթյա արևի ճառագայթներով:
Ծառերի սոսափյունը, թռչունների համերաշխ ծլվլլոցը, ծաղկող վարդերի, ծաղիկների բուրմունքը և որ ամենակարեվորն է՝
հյուրանոցի դիրքը - հնարավորություն
է տալիս կտրվելու առօրյա հոգսերից ու կարողանալու լիարժեք հանգստանալ:
Ամենուրեք տան ջերմությունը սիրող հյուրերին դուր կգա հյուրանոցի տերերի հետ շփման հնարավորությունը, որոնք
ապրում ու աշխատում են
հյուրանոցում և պատրաստ պատմելու Արցախ աշխարհի մասին, ինչը ստեղծում է ղարաբաղյան ընտանիքի մթնոլորտ:
Այս ամենը և քաղաքի կենտրոնին մոտիկ
լինելը մեր հյուրանոցը դարձնում է գրավիչ Արցախ ժամանող հյուրերի համար:
:
|